top of page

Հանճարեղ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտները հանճարեղ արվեստագետ և կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում էին։ Այցի ընթացքում նրանք ծանոթացան մեծ վարպետի ստեղծագործական աշխարհին , նրա արվեստին, մտածողության յուրահատուկ լեզվին և հարուստ ժառանգությանը:


Թանգարանը դարձավ ոգեշնչման վայր պատանի արվեստագետների համար ՝ հիշեցնելով, որ արվեստը սահմաններ չունի, իսկ ազգային ինքնությունը կարող է դառնալ համամարդկային արժեք




«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասին

 «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նախաձեռնել է դիրիժոր և UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը: Ծրագիրը մեկնարկել է 2023թ․՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, նպատակ ունենալով ապահովել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։

Այն ընդգրկում է 23 պատանի երաժիշտներ, որոնք ստանում են բազմամակարդակ աջակցություն՝ ներառյալ մասնագիտական ուսուցում, միջազգային մաստեր-կլասների մասնակցություն, օտար լեզուների դասընթացներ, մշակութային այցեր, բեմական փորձ և ամսական կրթաթոշակներ։ Ծրագրի առաքելությունն է պահպանել արցախյան մշակութային ինքնությունը և երիտասարդ սերնդի միջոցով ապահովել այդ ժառանգության շարունակականությունը։


Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Կարո Սարգսյանի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Իգնայթ» ՍՊԸ և Հայկ Եգանյանի աջակցությամբ։



 
 
 
bottom of page