top of page

Վարպետության դասեր հանրահռչակ իտալացի դաշնակահար Անտոնիո Դի Կրիստոֆանոյի կողմից

  • Dec 23, 2025
  • 1 min read

Կազմակերպվեցին վարպետության դասեր հանրահռչակ իտալացի դաշնակահար Անտոնիո Դի Կրիստոֆանոյի հետ։

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեցան ձեռք բերել նոր կատարողական հմտություններ, խորացնել իրենց մասնագիտական գիտելիքները և աշխատել միջազգային ճանաչում ունեցող երաժշտի հետ։

Վարպետության դասերը դարձան արժեքավոր փորձառություն մասնակիցների համար՝ խթանելով նրանց ստեղծագործական մտածողությունը և մասնագիտական առաջընթացը։


«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասին

 «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նախաձեռնել է դիրիժոր և UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը: Ծրագիրը մեկնարկել է 2023թ․՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, նպատակ ունենալով ապահովել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։

Այն ընդգրկում է 23 պատանի երաժիշտներ, որոնք ստանում են բազմամակարդակ աջակցություն՝ ներառյալ մասնագիտական ուսուցում, միջազգային մաստեր-կլասների մասնակցություն, օտար լեզուների դասընթացներ, մշակութային այցեր, բեմական փորձ և ամսական կրթաթոշակներ։ Ծրագրի առաքելությունն է պահպանել արցախյան մշակութային ինքնությունը և երիտասարդ սերնդի միջոցով ապահովել այդ ժառանգության շարունակականությունը։


Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Կարո Սարգսյանի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Իգնայթ» ՍՊԸ և Հայկ Եգանյանի աջակցությամբ։

 
 
 

Comments


bottom of page