Ամանորի նախաշեմին դաշնակահարուհի Իռեն Աբրահամյանը ունեցավ իր սեփական գործիքը
- nora0465
- Dec 29, 2025
- 1 min read

Ամանորի նախաշեմին իրականացավ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի ևս մեկ պատանի երաժշտի երազանք ։
Դաշնակահարուհի Իռեն Աբրահամյանը ունեցավ իր սեփական գործիքը ՝ ծրագրի գործընկեր «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության և ֆրանսահայ բարերար Ժոզիան Կիրակոսյանի աջակցությամբ ։
Այս նվերը պարզապես երաժշտական գործիք չէ․ Իռենի համար այս դաշնամուրը իր տաղանդը կատարելագործելու և ստեղծագործական ազատություն ձեռք բերելու հնարավորություն է։
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասին
«Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նախաձեռնել է դիրիժոր և UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը: Ծրագիրը մեկնարկել է 2023թ․՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, նպատակ ունենալով ապահովել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։
Այն ընդգրկում է 23 պատանի երաժիշտներ, որոնք ստանում են բազմամակարդակ աջակցություն՝ ներառյալ մասնագիտական ուսուցում, միջազգային մաստեր-կլասների մասնակցություն, օտար լեզուների դասընթացներ, մշակութային այցեր, բեմական փորձ և ամսական կրթաթոշակներ։ Ծրագրի առաքելությունն է պահպանել արցախյան մշակութային ինքնությունը և երիտասարդ սերնդի միջոցով ապահովել այդ ժառանգության շարունակականությունը։
Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Կարո Սարգսյանի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Իգնայթ» ՍՊԸ և Հայկ Եգանյանի աջակցությամբ։
