Ջութակի վարպետության դասեր Ռոբերտ Ստեփանյանի հետ
- yana1585
- Aug 22, 2025
- 1 min read
Updated: Sep 1, 2025
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները վարպետության դասեր ունեցան տաղանդաշատ երաժիշտ, հայտնի ջութակահար Ռոբերտ Ստեփանյանի հետ։

Մեր պատանի ջութակահարները ոչ միայն խորացրին իրենց գիտելիքներն ու հմտությունները, այլև ստացան ոգեշնչող խորհուրդներ և կարևոր փորձ, որը կուղեկցի նրանց ապագայում։
--
«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։
Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, ԴԻԱԼՈԳ կազմակերպության, «Իգնայթ» ՍՊԸ և անհատ բարերարներ՝ Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։










Comments