Դաշնամուրի վարպետության դաս Օլգա Շեպսի հետ
- yana1585
- Sep 26
- 1 min read
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի դաշնակահարները սեպտեմբերին մասնակցեցին վարպետության դասերի հռչակավոր դաշնակահար Օլգա Շեպսի հետ 🎶🎹։
Դասերն անցկացվեցին Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տ. Հայրապետյանի անվան համերգասրահում։
Անհատական դաս ունեցավ ծրագրի դաշնակահար Կարեն Բալասանյանը։
--
«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան ՍերգեյՍմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։
Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Կարո Սարգսյանի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Իգնայթ» ՍՊԸ և Հայկ Եգանյանի աջակցությամբ։










Comments