top of page

Էպիֆանիո Կոմիսի վարպետության դասերը ծրագրի դաշնակահարների հետ

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի դաշնակահարները սեպտեմբերի 26-ին ունեցան բացառիկ հնարավորություն մասնակցելու վարպետության դասերի հռչակավոր դաշնակահար և դիրիժոր Էպիֆանիո Կոմիսի հետ։



Դասերը տեղի ունեցան Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տ. Հայրապետյանի անվան համերգասրահում։


ree

Անհատական վարպետության դասեր ունեցան ծրագրի դաշնակահարներ Նարինե Սարգսյանը և Էդվարդ Սարգսյանը։

--

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան ՍերգեյՍմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։

Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Կարո Սարգսյանի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Իգնայթ» ՍՊԸ և Հայկ Եգանյանի աջակցությամբ։

 
 
 

Comments


bottom of page