Մեր սաները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի միջազգային փառատոնում
- yana1585
- Aug 27
- 1 min read
Updated: Sep 6
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի սաները օգոստոսի 22-24-ը մասնակցել են Մոսկվայում անցկացվող Աշխարհի երիտասարդական նվագախմբերի երրորդ միջազգային փառատոնին՝ գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ մաեստրո Յուրի Բաշմետի ղեկավարությամբ։

Փառատոնի շրջանակում ելույթ են ունեցել մեր տաղանդավոր երաժիշտները՝
🎺 Արսեն Սաֆարյան – շեփոր
🎺 Վահագն Աբաղյան – շեփոր
🎶 Գևորգ Պետրոսյան – կլարնետ
🎻 Արսեն Համբարձումյան – ջութակ
--
«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։
Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, ԴԻԱԼՈԳ կազմակերպության, «Իգնայթ» ՍՊԸ և անհատ բարերարներ՝ Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։






