Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված համերգը Թբիլիսիում
- yana1585
- Sep 23
- 1 min read
Updated: Oct 9

Սեպտեմբերի 22-ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Երևան» երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության օրվան, որի կազմում նվագել են «Ծնվել եմ Արցախում» ծրագրի երաժիշտներ՝
🎵Գևորգ Պետրոսյանը (կլարնետ)
🎺Արսեն Սաֆարյանը (շեփոր)
🎺Վահագն Աբաղյանը (շեփոր)

Ծրագրում էր Ալեքսանդր Հարությունյանի շեփորի կոնցերտը։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, Սոլիստ՝ Սելինա Օտտ։
--
«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան ՍերգեյՍմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։
Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Կարո Սարգսյանի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Իգնայթ» ՍՊԸ և Հայկ Եգանյանի աջակցությամբ։










Comments