Երաժշտություն, որը ծնվել է Արցախում. «Ծնվել եմ Արցախում» ծրագրի առաջին համերգը
- yana1585
- Sep 18
- 2 min read
Updated: Sep 22

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա «Ծնվել եմ Արցախում» ծրագրի անդրանիկ համերգը, որտեղ հանդիսատեսի առաջ իրենց ելույթներով կներկայանան ծրագրի բոլոր 23 մասնակիցները։
Այս յուրահատուկ համերգը ոչ միայն երաժշտական իրադարձություն է, այլև այն ճանապարհի խորհրդանշական արդյունքը, որը ծրագրի պատանի երաժիշտները անցել են վերջին ամիսների ընթացքում՝ նոր իրականության մեջ շարունակելով իրենց երաժշտական կրթությունն ու ճանապարհը։
Համերգային ծրագրում՝
1. Արսեն Սաֆարյան (շեփոր), 19 տ.
Ժան-Բատիստ Արբան․ «Վենետիկյան դիմակահանդես»
Նվագակցող՝ Մարգարիտա Ասատրյան
2. Նվեր Բաղդասարյան (կոնտրաբաս), 15 տ.
Սերգեյ Ռախմանինով. Վոկալիզ
Նվագակցող՝ Ռիմա Գևորգյան
3. Լիա Բալասանյան (դաշնամուր), 8 տ.
Էդվարդ Գրիգ․ Վալս «Քնարերգական պիեսներից», երկ 38, թիվ 7
4. Մարիա Ավանեսյան (դաշնամուր), 12 տ.
Ֆրանց Շուբերտ․ Էքպրոմտ լյա բեմոլ մաժոր
5. Սյուզաննա Ղուլյան (ջութակ), 18 տ.
Էդուարդ Բաղդասարյան․ Նոկտյուրն
Նվագակցող՝ Օվսաննա Ալեքսանյան
6. Կարեն Բալասանյան (դաշնամուր), 15 տ.
Սերգեյ Ռախմանինով. Էլեգիա, երկ 3, թիվ 1
7. Իռեն Աբրահամյան (դաշնամուր), 10 տ.
Մուցիո Կլեմենտի․ Սոնատինա, երկ 36, թիվ 1
8. Ալեքսանդրա Հայրապետյան (ջութակ), 19 տ.
Պյոտր Չայկովսկի․ Մելանխոլիկ սերենադ, երկ 26
Նվագակցող՝ Գայանե Ասլանյան
9. Արսեն Համբարձումյան (ջութակ), 19 տ.
Կամիլ Սեն-Սանս․ Ինտրոդուկցիա և Ռոնդո-Կապրիչիոզո, երկ 28
Նվագակցող՝ Լիլիթ Զաքարյան
10. Լուսինե Հովսեփյան (թավջութակ), 13 տ.
Գուրգեն Ադամյան․ Լիրիկական երգ
Նվագակցող՝ Ռիմա Գևորգյան
11. Էդվարդ Սարգսյան (դաշնամուր), 18 տ.
Սերգեյ Ռախմանինով. Էտյուդ-պատկեր մի բեմոլ մինոր, երկ 39, թիվ 5
12. Անուշ Աղաջանյան (ջութակ), 11 տ.
Յոհան Սեբաստիան Բախ․ Ռոնդո սի մինոր նվագախմբային սյուիտից թիվ 2
Նվագակցող՝ Ռիմա Գևորգյան
13. Անգելինա Եգանյան (դաշնամուր), 14 տ.
Պյոտր Չայկովսկի․ Քաղցր երազներ դո մաժոր երկ 39, թիվ 21
14. Վադիմ Բալասանյան (դաշնամուր), 17 տ.
Առնո Բաբաջանյան․ Վաղարշապատի պար
15. Ռոման Ավանեսյան (կլարնետ), 16 տ.
Ֆրանց Անտոն Դիմլեր․ Կլարնետի կոնցերտ սի բեմոլ մաժոր
III․ Rondeau: Allegretto Grazioso
Նվագակցող՝ Լիլիթ Զաքարյան
16. Մարինե Սարգսյան (ջութակ), 19 տ.
Պաբլո Սարասատե․ Իսպանական պարեր թիվ 5 "Playera", երկ 23
Նվագակցող՝ դոցենտ Զառա Խաչատրյան
17. Մարիամ Գասպարյան (դաշնամուր), 21 տ.
Ֆրանսիս Պուլենկ․ Իմպրովիզացիա թիվ 15 դո մինոր
18. Լևոն Հակոբյան (թավջութակ), 13 տ.
Գեորգ Գոլտերման․ Կապրիչո թավջութակի և դաշնամուրի համար, երկ 24
Նվագակցող՝ Համեստ Ավանեսյան
19. Գևորգ Պետրոսյան (կլարնետ), 21 տ.
Ֆրանսիս Պուլենկ․ Սոնատ կլարնետի և դաշնամուրի համար FP 184
III. Allegro con fuoco
Նվագակցող՝ Լենա Թորոսյան
20. Նարինե Սարգսյան (դաշնամուր), 19 տ.
Ֆրեդերիկ Շոպեն․Պոլոնեզ դո դիեզ մինոր, երկ 26, թիվ 1
21. Նվեր Ծատրյան (թավջութակ), 16 տ.
Արտեմի Այվազյան․ Կոնցերտային Էտյուդ
Նվագակցող՝ Ռիմա Գևորգյան
22. Վահագն Աբաղյան (շեփոր), 20 տ.
Ժան-Բատիստ Արբան․ "Fantasie Brilliante"
Նվագակցող՝ Մարգարիտա Ասատրյան
23. Վլադիմիր Գալստյան (դաշնամուր), 16 տ.
Արամ Խաչատրյան․ Սուսերով պար «Գայանե» բալետի սյուիտներից փոխադրված դաշնամուրի համար
--
«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։
Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Կարո Սարգսյանի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Իգնայթ» ՍՊԸ և Հայկ Եգանյանի աջակցությամբ։




Comments