Մեր պատանի դաշնակահարները՝ Սեդրիկ Պեշյայի վարպետության դասին
- yana1585
- Aug 28
- 1 min read
Օգոստոսի 26-ին «Ծնվել եմ Արցախում» ծրագրի դաշնակահարներն ունեցան բացառիկ հնարավորություն մասնակցելու վարպետության դասի հանրահայտ դաշնակահար Սեդրիկ Պեշյայի հետ։

Վարպետության դասերի ընթացքում անհատական դաս ունեցավ ծրագրի մասնակից Էդվարդ Սարգսյանը։
Դաշնակահար Սեդրիկ Պեշյան ոչ միայն կիսվեց իր փորձով և գիտելիքներով, այլև անգնահատելի գործնական խորհուրդներ փոխանցեց մեր մասնակիցներին, որոնք կարևոր դեր կունենան նրանց ապագա մասնագիտական կրթության հարցում։
--
«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։
Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, ԴԻԱԼՈԳ կազմակերպության, «Իգնայթ» ՍՊԸ և անհատ բարերարներ՝ Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։










Comments