«Ծնվել եմ Արցախում» ծրագրի երաժիշտների «Սիմֆոնիկ ճամփորդությունը»
- yana1585
- Jul 22
- 1 min read
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտները հուլիսի 19-ին ներկա էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Սիմֆոնիկ ճամփորդություն» համերգին։ Համերգը ղեկավարում էր աշխարհահռչակ կլարնետահար և դիրիժոր Վիսենտե Ալբերոլան։
Բայց այդ երեկո մեր երաժշտական համայնքը ներկայացված էր ոչ միայն դահլիճում։ Մեր սաներից՝ շեփորահար Արսեն Սաֆարյանը, ելույթ ունեցավ նվագախմբի կազմում՝ բեմում։

Հպարտ ենք, որ մեր սաների ձայնն արդեն հնչում է այնտեղ, որտեղ արվեստը խոսում է։
--
«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։
Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, ԴԻԱԼՈԳ կազմակերպության, «Իգնայթ» ՍՊԸ և անհատ բարերարներ՝ Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։










Comments