Վարպետության դասեր աշխարհահռչակ թավջութակահար Մարիո Բրունելոյի կողմից
- 3 hours ago
- 1 min read

Հանրահռչակ իտալացի թավջութակահար Mario Brunello-ն վարպետության դաս անցկացրեց «Ծնվել եմ Արցախում» ծրագրի թավջութակահար Լևոն Հակոբյանի հետ 🎻
Հնչեցին թե՛ տեխնիկական , թե՛ կատարողական խորհուրդներ, որոնք կօգնեն պատանի երաժշտին խորացնել ձայնի մշակումը 🎶, կատարելագործել արտահայտչականությունը և ավելի վստահ ներկայանալ բեմում։
Վարպետության դասին ներկա էին նաև «Ծնվել եմ Արցախում» ծրագրի թավջութակահարներ Լուսինե Հովսեփյանն ու Նվեր Ծատրյանը։
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասին
«Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նախաձեռնել է դիրիժոր և UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը: Ծրագիրը մեկնարկել է 2023թ․՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, նպատակ ունենալով ապահովել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։
Այն ընդգրկում է 23 պատանի երաժիշտներ, որոնք ստանում են բազմամակարդակ աջակցություն՝ ներառյալ մասնագիտական ուսուցում, միջազգային մաստեր-կլասների մասնակցություն, օտար լեզուների դասընթացներ, մշակութային այցեր, բեմական փորձ և ամսական կրթաթոշակներ։ Ծրագրի առաքելությունն է պահպանել արցախյան մշակութային ինքնությունը և երիտասարդ սերնդի միջոցով ապահովել այդ ժառանգության շարունակականությունը։
Ծրագիրն իրականացվում է «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Իգնայթ» ՍՊԸ , ինչպես նաև անհատ բարերարներ Հայկ Եգանյանի և Կարո Սարգսյանի աջակցությամբ։




Comments