top of page

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի սաները «Մուսորգսկի․ Պատկերներ ցուցահանդեսից» համերգին

Updated: Oct 9

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի սաները ներկա էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Պատկերներ ցուցահանդեսից» համերգին՝ որպես հանդիսատես։ Իսկ ծրագրի կլառնետահար Գևորգ Պետրոսյանը հանդես եկավ նվագախմբի կազմում՝ դառնալով այս ուշագրավ երաժշտական երեկոյի մասնակից։



Համերգը ղեկավարում և որպես մենակատար դաշնակահար հանդես էր գալիս իտալացի դիրիժոր և դաշնակահար Էպիֆանիո Կոմիսը։


--

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։

Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Կարո Սարգսյանի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Իգնայթ» ՍՊԸ և Հայկ Եգանյանի աջակցությամբ։

 
 
 
bottom of page