«Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնի բացման տոնական համերգին
- yana1585
- Sep 16
- 1 min read
Updated: Oct 8
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները սեպտեմբերի 15-ին այցելեցին «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ մասնակցելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական՝ 20-րդ համերգաշրջանի և «Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնի բացման տոնական համերգին։

Համերգաշրջանի և փառատոնի բացման հանդիսավոր համերգին հնչել է Արամ Խաչատրյանի փառահեղ Ջութակի կոնցերտը ջութակահար Դարիուս Պրոյսի եվ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Երեկոյի ընթացքում նաև հնչել են անվանի հայ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի և Ջոն Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունները։
Այս համերգաշրջանի ընթացքում նվագախումբը ներկայացնելու է բացառիկ համերգներ և նախագծեր՝ համերգային հյուրախաղեր, ձայնագրությունների թողարկումներ և նոր ու հետաքրքիր համագործակցություններ։
--
«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան ՍերգեյՍմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։
Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Կարո Սարգսյանի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Իգնայթ» ՍՊԸ և Հայկ Եգանյանի աջակցությամբ։




Comments