Հանդիպում-լսումներ աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ
- nora0465
- Oct 30
- 1 min read
Updated: Oct 31

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի ջութակահարների համար կազմակերպվեց հանդիպում - լսումներ աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ։
Սա բացառիկ հնարավորություն և մեծ ոգեշնչում էր պատանի երաժիշտների համար․ վարպետության դասի ընթացքում նրանք ստացան արժեքավոր խորհուրդներ վիտուոզ ջութակահարից՝ կատարողական վարպետության կատարելագործման նպատակով։
«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։
Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Կարո Սարգսյանի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության,«Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Իգնայթ» ՍՊԸ և Հայկ Եգանյանի աջակցությամբ։
















Comments