Վարպետության դաս վիրտուոզ ջութակահար Ռոման Կիմի հետ
- Mar 23
- 1 min read

Վիրտուոզ ջութակահար Ռոման Կիմը վարպետության դաս անցկացրեց «Ծնվել եմ Արցախում» ծրագրի ջութակահար Արսեն Համբարձումյանի հետ։ Դասը դարձավ ոգեշնչող փորձ՝ լի նոր բացահայտումներով և մասնագիտական խորհուրդներով։
Արսեն Համբարձումյանը հնարավորություն ունեցավ ոչ միայն կատարելագործել իր տեխնիկական հմտությունները, այլև խորացնել երաժշտական մտածողությունը՝ բացահայտելով ստեղծագործության նոր շերտեր և արտահայտչական հնարավորություններ։
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասին
«Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նախաձեռնել է դիրիժոր և UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը: Ծրագիրը մեկնարկել է 2023թ․՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, նպատակ ունենալով ապահովել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։
Այն ընդգրկում է 23 պատանի երաժիշտներ, որոնք ստանում են բազմամակարդակ աջակցություն՝ ներառյալ մասնագիտական ուսուցում, միջազգային մաստեր-կլասների մասնակցություն, օտար լեզուների դասընթացներ, մշակութային այցեր, բեմական փորձ և ամսական կրթաթոշակներ։ Ծրագրի առաքելությունն է պահպանել արցախյան մշակութային ինքնությունը և երիտասարդ սերնդի միջոցով ապահովել այդ ժառանգության շարունակականությունը։
Ծրագիրն իրականացվում է «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Իգնայթ» ՍՊԸ , ինչպես նաև անհատ բարերարներ Հայկ Եգանյանի և Կարո Սարգսյանի աջակցությամբ։










Comments