top of page

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի ջութակահար Անուշ Աղաջանյանը ՝ Զագրեբի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, դաշնակահար Էվա Կիրխմայեր Բիլիչի համերգին։

  • Dec 8, 2025
  • 1 min read

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի ջութակահար Անուշ Աղաջանյանը ներկա էր Խորվաթիա-Հայաստան համայնքի փոխնախագահ, Զագրեբի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, դաշնակահար Էվա Կիրխմայեր Բիլիչի համերգին։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ մեր ծրագրի գործընկեր «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության աջակցությամբ պրոֆեսոր Էվա Կիրխմայեր Բիլիչը Անուշին նվիրել էր երաժշտական գործիք և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շրջանակներում այդ կապը շարունակում է պահպանվել։

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասին

«Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նախաձեռնել է դիրիժոր և UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը:

Ծրագիրը մեկնարկել է 2023թ․՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, նպատակ ունենալով ապահովել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։

Այն ընդգրկում է 23 պատանի երաժիշտներ, որոնք ստանում են բազմամակարդակ աջակցություն՝ ներառյալ մասնագիտական ուսուցում, միջազգային մաստեր-կլասների մասնակցություն, օտար լեզուների դասընթացներ, մշակութային այցեր, բեմական փորձ և ամսական կրթաթոշակներ։ Ծրագրի առաքելությունն է պահպանել արցախյան մշակութային ինքնությունը և երիտասարդ սերնդի միջոցով ապահովել այդ ժառանգության շարունակականությունը։

 

Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Կարո Սարգսյանի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Իգնայթ» ՍՊԸ և Հայկ Եգանյանի աջակցությամբ։

 
 
 

Comments


bottom of page