top of page

Թավջութակահար Լևոն Հակոբյանի նոր հաջողությունները

Updated: Nov 12

ree

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակից Լևոն Հակոբյանը մասնակցել է  «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային VI մրցույթ-փառատոնին՝ արժանանալով  2-րդ կարգի մրցանակի, ինչպես նաև՝  «Հայրենիքը, արվեստն ու ես» հանրապետական մրցույթին, որտեղ ստացել է  3-րդ կարգի մրցանակ։




«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասին

«Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նախաձեռնել է դիրիժոր և UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը, և այն իրականացնում է «Արվեստ23» հասարակական կազմակերպությունը։

Ծրագիրը մեկնարկել է 2023թ․՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, նպատակ ունենալով ապահովել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։

Այն ընդգրկում է 23 երեխա, որոնք ստանում են բազմամակարդակ աջակցություն՝ ներառյալ մասնագիտական ուսուցում, միջազգային մաստեր-կլասների մասնակցություն, օտար լեզուների դասընթացներ, մշակութային այցեր, բեմական փորձ և ամսական կրթաթոշակներ։ Ծրագրի առաքելությունն է պահպանել արցախյան մշակութային ինքնությունը և երիտասարդ սերնդի միջոցով ապահովել այդ ժառանգության շարունակականությունը։


Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Կարո Սարգսյանի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Իգնայթ» ՍՊԸ և Հայկ Եգանյանի աջակցությամբ։

 
 
 

Comments


bottom of page