top of page

Փորձերից՝ բեմ, Երևանից՝ Բեռլին

Օգոստոսի 2-ին Բեռլինի հեղինակավոր Կոնցերտհաուս դահլիճում կայանալիք Young Euro Classic միջազգային փառատոնի շրջանակում «Երևան» երիտասարդական նվագախմբի կազմում բեմ կբարձրանան նաև «Ծնվել եմ Արցախում» ծրագրի երեք տաղանդավոր մասնակիցներ՝ Գևորգ Պետրոսյանը (կլարնետ), Վահագն Աբաղյանը (շեփոր) և Արսեն Սաֆարյանը (շեփոր)։


ree

Նվագախումբը հանդես կգա մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Համերգի մենակատարը կլինի աշխարհահռչակ շեփորահար Սերգեյ Նակարյակովը։


Այս ելույթը ոչ միայն կարևոր մասնագիտական հնարավորություն է մեր երիտասարդ երաժիշտների համար, այլև Հայաստանի ու Արցախի մշակութային ներկայության նշան միջազգային հեղինակավոր բեմում։


--

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։

Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, ԴԻԱԼՈԳ կազմակերպության, «Իգնայթ» ՍՊԸ և անհատ բարերարներ՝ Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։

 
 
 

Comments


bottom of page