top of page

Վարպետության դաս հայտնի ջութակահարուհի Ալիսա Մարգուլիսի հետ

  • 2 days ago
  • 1 min read

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի ջութակահարներ՝ Արսեն Համբարձումյանը, Ալեքսանդրա Հայրապետյանը և Մարինե Սարգսյանը մասնակցեցին ոգեշնչող և մասնագիտական աճին միտված վարպետության դասի:

Նոր կատարողական հմտություններ և երաժշտական մտածողության զարգացում:


Դասի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան խորացնելու իրենց տեխնիկական հմտությունները, աշխատելու կատարողական նրբությունների վրա և ստանալու անհատական մասնագիտական խորհուրդներ։

Մասնագիտական վարպետության դասերը կարևոր դեր ունեն պատանի երաժիշտների կայացման գործում՝ նպաստելով նրանց ինքնավստահության բարձրացմանը և միջազգային երաժշտական չափանիշներին համապատասխան զարգացմանը։

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասին

 «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նախաձեռնել է դիրիժոր և UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը: Ծրագիրը մեկնարկել է 2023թ․՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, նպատակ ունենալով ապահովել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։

Այն ընդգրկում է 23 պատանի երաժիշտներ, որոնք ստանում են բազմամակարդակ աջակցություն՝ ներառյալ մասնագիտական ուսուցում, միջազգային մաստեր-կլասների մասնակցություն, օտար լեզուների դասընթացներ, մշակութային այցեր, բեմական փորձ և ամսական կրթաթոշակներ։ Ծրագրի առաքելությունն է պահպանել արցախյան մշակութային ինքնությունը և երիտասարդ սերնդի միջոցով ապահովել այդ ժառանգության շարունակականությունը։

Ծրագիրն իրականացվում է «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության աջակցությամբ։

 
 
 

Comments


bottom of page