«Ծնվել եմ Արցախում» ծրագրի սաները՝ սիմֆոնիկ բեմում
- yana1585
- Jul 25
- 1 min read
Updated: Aug 4
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի երեք տաղանդավոր սաները՝ Արսեն Սաֆարյան (շեփոր), Գևորգ Պետրոսյան (կլարնետ), Վահագն Աբաղյան (շեփոր) ելույթ կունենան «Երևան» երտասարդական նվագախմբի կազմում՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Հուլիսի 29-ին՝ ժամը 19:30 «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա նվագախմբի երևանյան համերգը, իսկ նույն կազմով նվագախումբը օգոստոսի 2-ին ելույթ կունենա Բեռլինի "Konzerthaus Berlin" համերգասրահում՝ Young Euro Classic հեղինակավոր փառատոնի շրջանակում։

Սա մեր պատանի երաժիշտների հերթական մեծ ձեռքբերումն է, որն իրականություն չէր դառնա առանց մեր սաների նպատակասլացության, մեր մասնագետների նվիրման և մեր աջակիցների վստահության։
--
«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։
Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, ԴԻԱԼՈԳ կազմակերպության և անհատ բարերարներ՝ Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։




Comments