«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցների նոր ձեռքբերումները
- yana1585
- Jul 4
- 1 min read
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի շահառու Էդվարդ Սարգսյանը երրորդ կարգի դիպլոմի է արժանացել Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների ութերորդ միջազգային մրցույթ-փառատոնում, որը տեղի է ունեցել հունիսի 25-ից հուլիսի 2-ը։
Փառատոնը կազմակերպել էին «Կամերտոն» մշակութային ՀԿ-ն և Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտական քոլեջը։
«Ծնվել եմ Արցախում» ծրագիրն ուղղված է նմանատիպ անհատական ուղիների աջակցությանը՝ պրոֆեսիոնալ երաժշտական կրթության հնարավորություններ ապահովելով երիտասարդ երաժիշտների համար։
Էդվարդն արդեն ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիա և շարունակում է զարգացնել իր մասնագիտական ուղին՝ դաշնամուրային արվեստում։
--
«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։
Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, ԴԻԱԼՈԳ կազմակերպության և անհատ բարերարներ՝ Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։










Comments