top of page

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները «Երևան» երիտասարդական նվագախմբի կազմում` Բեռլինում

Օգոստոսի 2-ին Բեռլինի "Konzerthaus" սրահում կայացած "Young Euro Classic" փառատոնի շրջանակում «Երևան» երիտասարդական նվագախմբի ելույթը բացառիկ փորձառություն էր։ Նվագախումբը ղեկավարում էր մաեստրո Սերգեյ Սմբատյանը։ Համերգի հատուկ հյուրն էր հայտնի շեփորահար Սերգեյ Նակարյակովը։


ree

Ծրագրում՝ Էդվարդ Գրիգ - «Պեր Գյունտ» Սյուիտ թիվ 1, Ալեքսանդր Հարությունյան - Շեփորի կոնցերտ լյա բեմոլ մաժոր, Անտոնին Դվորժակ - Սիմֆոնիա թիվ 9 մի մինոր «Նոր աշխարհից»։

Համերգն այնպիսի ընդունելության արժանացավ հանդիսատեսի կողմից, որ համերգային ծրագրից դուրս նվագախումբը կատարեց նաև Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսն» ու «Սուսերով պարը»։



--

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։

Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, ԴԻԱԼՈԳ կազմակերպության, «Իգնայթ» ՍՊԸ և անհատ բարերարներ՝ Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։


 
 
 

Comments


bottom of page