top of page

Ծանոթություն Ալեքսանդր Սպենդիարյանի ժառանգությանը

Վերջերս «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցներով այցելեցինք Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան։



Ծանոթացանք մեծ կոմպոզիտորի կյանքի ուղուն, ստեղծագործություններին ու Երևանին թողած անջնջելի ժառանգությանը։

Հրաշալի ուղեկցությամբ ու հարազատ բարբառով ներկայացված պատմությունը մեր երիտասարդների համար դարձավ ոչ միայն ճանաչողական, այլև հուզիչ փորձառություն։

--

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։

Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, ԴԻԱԼՈԳ կազմակերպության, «Իգնայթ» ՍՊԸ և անհատ բարերարներ՝ Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։

 
 
 

Comments


bottom of page