Երկօրյա վարպետության դասեր ջութակահար Հայկ Կազազյանի հետ
- yana1585
- Jul 19
- 1 min read
Updated: Aug 5
Հուլիսի 17-18-ին «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարները մասնակցել են երկօրյա վարպետության դասերի, որոնք վարել է ճանաչված ջութակահար և ջութակի դասավանդման միջազգային փորձ ունեցող երաժիշտ Հայկ Կազազյանը։

Դասընթացը ծրագրի մասնակիցների համար բացառիկ հնարավորություն էր՝ խորացնելու իրենց տեխնիկան, կատարողական մշակույթը և շփվելու երաժշտական փորձառություն ունեցող մասնագետի հետ։
Նման վարպետության դասերը կարևոր դեր ունեն մասնագիտական զարգացման, ոգեշնչման և մասնագիռակա ուղու նկատմամբ վստահության ձևավորման գործում։
--
«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։
Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, ԴԻԱԼՈԳ կազմակերպության, «Իգնայթ» ՍՊԸ և անհատ բարերարներ՝ Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։










Comments