Երիտասարդ արցախցի երաժիշտները համերգային դահլիճում՝ իրենց ընկերների կողքին
- yana1585
- Aug 2
- 1 min read
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հուլիսի 29-ին ներկա էին «Երևան» երիտասարդական նվագախմբի համերգին և դահլիճից աջակցում էին բեմում՝ նվագախմբի կազմում նվագող իրենց ընկերներին։
Նվագախմբի կազմում իրենց ընկերների հաջող ելույթը ոգեշնչող և հուսադրող էր նաև հանդիսադեսի կողքին նստած պատանի երաժիշտների համար։
Նվագախումբը ղեկավարում էր մաեստրո Սերգեյ Սմբատյանը, իսկ համերգի մենակատարն էր աշխարհահռչակ շեփորահար Սերգեյ Նակարյակովը։
Համերգի կազմակերպիչներն էին՝ Երևանի քաղաքապետարանը և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը։
--
«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։
Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, ԴԻԱԼՈԳ կազմակերպության և անհատ բարերարներ՝ Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։










Comments