top of page

Արցախցի պատանիների հիշարժան ելույթը Մոսկվայում

ree

Կիսվում ենք Մոսկվայում կայացած միջոցառման անմոռանալի կադրերով

 Հոկտեմբերի 24-ին «Ծնվել եմ Արցախում» ծրագրի վեց տաղանդավոր պատանիներ հանդես եկան Մոսկվայի Հայկական մշակույթի ակադեմիայի բեմում:

Այս նախաձեռնությունը հնարավոր դարձավ մեր ծրագրի լավագույն բարեկամ՝ Սյուզի Այրումյանի անմիջական աջակցության շնորհիվ


Հավատում ենք, որ նման նախաձեռնությունները կլինեն շարունակական, և համատեղ ջանքերի արդյունքում արցախցի երիտասարդ երաժիշտները կնվագեն աշխարհի լավագույն բեմերում՝ հպարտությամբ ասելով, որ նրանք ԾՆՎԵԼ ԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ

 Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ջերմությամբ ու աջակցությամբ նպաստեցին այս գեղեցիկ իրադարձության իրականացմանը։


«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասին

«Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նախաձեռնել է դիրիժոր և UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը, և այն իրականացնում է «Արվեստ23» հասարակական կազմակերպությունը։

Ծրագիրը մեկնարկել է 2023թ․՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, նպատակ ունենալով ապահովել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։

Այն ընդգրկում է 23 երեխա, որոնք ստանում են բազմամակարդակ աջակցություն՝ ներառյալ մասնագիտական ուսուցում, միջազգային մաստեր-կլասների մասնակցություն, օտար լեզուների դասընթացներ, մշակութային այցեր, բեմական փորձ և ամսական կրթաթոշակներ։ Ծրագրի առաքելությունն է պահպանել արցախյան մշակութային ինքնությունը և երիտասարդ սերնդի միջոցով ապահովել այդ ժառանգության շարունակականությունը։


Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Կարո Սարգսյանի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Իգնայթ» ՍՊԸ և Հայկ Եգանյանի աջակցությամբ։

 
 
 

Comments


bottom of page