top of page

Արցախցի պատանի երաժիշտները՝ Սիլվա Կապուտիկյանի թանգարանում

  • Nov 5, 2025
  • 1 min read


«Ծնվել եմ Արցախում» ծրագրի շրջանակում պատանի երաժիշտները այցելեցին Սիլվա Կապուտիկյանի թանգարան։ Այցի ընթացքում նրանք ծանոթացան մեծ բանաստեղծուհու կյանքի և ստեղծագործական ուղու հետաքրքիր էջերին, լսեցին պատմություններ նրա մանկության, գրական գործունեության ու հայրենասիրական գաղափարների մասին։


«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։

Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Կարո Սարգսյանի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Իգնայթ» ՍՊԸ և Հայկ Եգանյանի աջակցությամբ։

 
 
 

Comments


bottom of page