top of page

Այցելություն Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Updated: Aug 5

Հուլիսյան մեր մշակութային ծրագրի շրջանակում «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները այցելեցին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։ Հայ գրականության մեծ վարպետի հոգևոր աշխարհին մոտենալն առանձնահատուկ փորձ էր մեր պատանիների համար։


Թանգարանի մթնոլորտը, ներկայացման ձևը և անձնակազմի ջերմ ընդունելությունը հարստացրեցին մեր այցն ու ավելի մտերմացրին մեզ Իսահակյանի ժառանգության հետ։

--

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։

Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, ԴԻԱԼՈԳ կազմակերպության, «Իգնայթ» ՍՊԸ և անհատ բարերարներ՝ Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։

 
 
 

Comments


bottom of page