top of page

Մշակութային բացահայտումներ գրականության և արվեստի թանգարանում

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները այցելեցին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան՝ բացահայտելու հայ մշակույթի հարուստ շերտերը։ Շրջայցի ընթացքում նրանք ծանոթացան 18-րդ դարից մինչև մեր օրերը ձգվող հայ գրականության, թատերարվեստի, երաժշտության և կինոարվեստի բացառիկ նմուշներին։

Պատանիները տեսան Չարենցի ձեռագրերը, դասական երաժիշտների նոտաները, թատերական կոստյումներ, հնատիպ գրքեր, լուսանկարներ, նամակներ և հուշանվերներ, որոնք պատկանում էին հայ մշակույթի տասնյակ վարպետների։ Ցուցասրահներում նրանց դիմավորում էին նաև կերպարվեստի բացառիկ գործեր՝ կտավներ, քանդակներ ու ծաղրանկարներ։

Այցը հիանալի առիթ էր նոր սերնդի համար զգալու արվեստի անփոխարինելի ուժն ու արժևորելու մշակութային ժառանգության պահպանումը։






Comments


bottom of page