top of page

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում՝ արվեստի և երաժշտության ներշնչանքով

Updated: Sep 1

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցներով այցելեցինք Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան։ Ծանոթացանք մեծ նկարչի ստեղծագործական ուղուն ու աշխատանքներին։


ree

Հատուկ առիթ ունեցանք նվագելու նրա որդու՝ անվանի կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի դաշնամուրը։ Այս փորձառությունը մեզ համար դարձավ արվեստի ու երաժշտության յուրօրինակ միախառնում։

--

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։

Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, ԴԻԱԼՈԳ կազմակերպության, «Իգնայթ» ՍՊԸ և անհատ բարերարներ՝ Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։


 
 
 

Comments


bottom of page