top of page

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները Հայաստանի պատմության թանգարանում

  • Mar 21, 2025
  • 1 min read

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի երիտասարդ երաժիշտները հնարավորություն ունեցան այցելելու Հայաստանի պատմության թանգարան՝ ծանոթանալու ազգային ժառանգության եզակի նմուշներին և հայ ժողովրդի բազմադարյա պատմության հարուստ էջերին։


Այս այցելությունն առանձնահատուկ նշանակություն ուներ մասնակիցների համար, քանի որ այն հնարավորություն տվեց խորապես զգալ իրենց արմատները, մշակութային ինքնությունը և ազգային արժեքների կարևորությունը։ Տեսնելով պատմական հնագույն ու բացառիկ նմուշներ՝ նրանք ավելի հստակ գիտակցեցին, որ մշակույթը միայն անցյալի ժառանգություն չէ, այլև կենդանի ուժ, որը նրանցից յուրաքանչյուրն է կրում ու շարունակում։


 
 
 
bottom of page