«Ծնվել եմ Արցախում» ծրագրի սաները գործիքներ են ստանում՝ իրենց երաժշտական ճանապարհը շարունակելու համար
- yana1585
- Aug 4
- 1 min read
Մեր գործընկեր «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության աջակցությամբ ծրագրի մասնակից Բալասանյանների ընտանիքի երեք պատանի դաշնակահարներ կունենան դաշնամուր, իսկ պատանի թավջութակահար Լևոնը՝ թավջութակ։
Շնորհակալություն «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությանը՝ մեր սաների ապագայի հանդեպ հավատի և իրենց կարևոր ներդրման համար։
--
«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։
Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, ԴԻԱԼՈԳ կազմակերպության, «Իգնայթ» ՍՊԸ և անհատ բարերարներ՝ Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։















Comments