top of page

Վկայականները ձեռքին, երաժշտությունը՝ սրտում

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները պաշտոնապես մեկնարկում են իրենց ստեղծագործական ուղին՝ լի նոր հնարավորություններով, փորձառություններով և մեծ նվիրումով դեպի երաժշտությունը։


Սա նոր սկիզբ է, որը մեր շնորհալի երիտասարդ երաժիշտների համար կբացի դռներ դեպի մեծ բեմեր, միջազգային համագործակցություններ և անսահման հնարավորություններ՝ իրենց տաղանդն ամբողջովին դրսևորելու համար։ «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը ոչ միայն երաժշտական կրթության մասին է, այլև մի միջավայրի, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ երաժիշտ ստանում է ոգեշնչում, աջակցություն և հավատ դեպի իր ապագան։


Մաղթում ենք մեծ ձեռքբերումներ, բարձր բեմեր և բազում երաժշտական հաղթանակներ։ Նրանց երաժշտությունը դեռ պետք է բարձր հնչի՝ աշխարհին ասելով. «Ծնվել եմ Արցախում»:



Comentarios


bottom of page