Վարպետության դաս ֆրանսահայ թավջութակահարուհի Աստղիկ Սիրանոսյանի հետ
- May 13
- 1 min read

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի թավջութակահար Նվեր Ծատրյանը բացառիկ հնարավորություն ունեցավ մասնակցելու միջազգային ճանաչում ունեցող երաժիշտ Աստղիկ Սիրանոսյանի վարպետության դասին։
Հանդիպումը դարձավ կարևոր փորձառություն երիտասարդ երաժշտի համար՝ հնարավորություն ընձեռելով խորացնելու կատարողական հմտությունները, աշխատելու մասնագիտական նրբությունների վրա և ստանալու արժեքավոր խորհուրդներ միջազգային բեմերում մեծ հաջողություններ գրանցած արվեստագետից։
Վարպետության դասը նաև ոգեշնչման աղբյուր դարձավ Նվերի համար՝ նոր մոտիվացիա հաղորդելով շարունակելու ստեղծագործական ուղին և վստահ քայլերով զարգացնելու իր երաժշտական կարողությունները։
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասին
«Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նախաձեռնել է դիրիժոր և UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը: Ծրագիրը մեկնարկել է 2023թ․՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, նպատակ ունենալով ապահովել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։
Այն ընդգրկում է 23 պատանի երաժիշտներ, որոնք ստանում են բազմամակարդակ աջակցություն՝ ներառյալ մասնագիտական ուսուցում, միջազգային մաստեր-կլասների մասնակցություն, օտար լեզուների դասընթացներ, մշակութային այցեր, բեմական փորձ և ամսական կրթաթոշակներ։ Ծրագրի առաքելությունն է պահպանել արցախյան մշակութային ինքնությունը և երիտասարդ սերնդի միջոցով ապահովել այդ ժառանգության շարունակականությունը։
Ծրագիրն իրականացվում է «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության աջակցությամբ։












Comments