top of page

Վարպետության դաս դաշնակահար Աշոտ Խաչատուրյանի հետ

  • Feb 26
  • 1 min read

Updated: Mar 3


«Ծնվել եմ Արցախում» ծրագրի դաշնակահար Վադիմ Բալասանյանը վարպետության դասի ընթացքում ձեռք բերեց մասնագիտական կարևոր փորձ և նոր կատարողական գիտելիքներ։



«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասին

 «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նախաձեռնել է դիրիժոր և UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը: Ծրագիրը մեկնարկել է 2023թ․՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, նպատակ ունենալով ապահովել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։

Այն ընդգրկում է 23 պատանի երաժիշտներ, որոնք ստանում են բազմամակարդակ աջակցություն՝ ներառյալ մասնագիտական ուսուցում, միջազգային մաստեր-կլասների մասնակցություն, օտար լեզուների դասընթացներ, մշակութային այցեր, բեմական փորձ և ամսական կրթաթոշակներ։ Ծրագրի առաքելությունն է պահպանել արցախյան մշակութային ինքնությունը և երիտասարդ սերնդի միջոցով ապահովել այդ ժառանգության շարունակականությունը։


Ծրագիրն իրականացվում է «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Իգնայթ» ՍՊԸ , ինչպես նաև անհատ բարերարներ Հայկ Եգանյանի և Կարո Սարգսյանի աջակցությամբ։

 
 
 

Comments


bottom of page