top of page

Ջութակի վարպետության դաս Նին Ֆենի հետ

Հունիսի 4-ին «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցների համար ջութակի վարպետության դաս անցկացրեց հայտնի ջութակահար Նին Ֆենը:


Այս վարպետության դասը բացառիկ հնարավորություն էր ծրագրի մասնակիցների համար՝ կատարելագործելու հմտությունները, ստանալու պրոֆեսիոնալ խորհուրդներ և ոգեշնչում ու շփվելու միջազգային փորձ ունեցող երաժշտի հետ:


Վարպետության դասին անհատական ելույթ ունեցավ պատանի ջութակահար Արսեն Համբարձումյանը։

--

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։

Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, ԴԻԱԼՈԳ կազմակերպության և անհատ բարերարներ՝ Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։

 
 
 

Comments


bottom of page