top of page

Ջութակի վարպետության դասեր Զոհրաբ Թադևոսյանի հետ

Updated: Jul 1

Հունիսի 9-ից 12-ը Երևանում հյուրընկալեցինք միջազգային ճանաչում ունեցող հայ-իսպանացի ջութակահար և մանկավարժ Զոհրաբ Թադևոսյանին, որը վարպետության դասեր անցկացրեց նաև «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցների համար։


Դասերը բաց ձևաչափով էին և հասանելի ազատ ունկնդրման համար՝ երաժշտական և արվեստի դպրոցների սաների, ուսուցիչների և բոլոր հետաքրքրված անձանց համար:


Վարպետաց դասերի ընթացքում Զոհրաբ Թադևոսյանը կիսվեց իր հարուստ մասնագիտական փորձով, նորագույն մոտեցումներով և արժեքավոր գիտելիքներով, որոնք հատկապես կարևոր են երիտասարդ երաժիշտների աճի և զարգացման ճանապարհին։



Անհատական վարպետաց դասեր ունեցան «Ծնվել եմ Արցախում» ծրագրի հինգ ջութակահարներ։

--

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։

Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, ԴԻԱԼՈԳ կազմակերպության և անհատ բարերարներ՝ Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։

 
 
 

Comments


bottom of page