top of page

Մրցույթներն՝ առաջընթացի ճանապարհ. «Ծնվել եմ Արցախում» ծրագրի սաների ձեռքբերումները միջազգային մրցույթում

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը մասնակիցների մասնագիտական աճի և վստահության ձևավորման համար մրցույթների մասնակցությունն է։ Մրցույթը ոչ միայն փորձ է, այլ նաև ինքնաարտահայտման, հաղթահարելու և առաջ գնալու հնարավորություն։


Հպարտ ենք կիսվելու մեր սաների հաջողություններով․

  • Մարիա Ավանեսյան (12 տ․, դաշնամուր)

    «Яркая жемчужина» կատարողական արվեստի միջազգային մրցույթ-փառատոն. 1-ին կարգի դափնեկիր

  • Կարեն Բալասանյան (15 տ․, դաշնամուր)

    «Яркая жемчужина» կատարողական արվեստի միջազգային մրցույթ-փառատոն - Գրան Պրի (դուետ)

Այս հաղթանակները ոչ միայն անձնական ձեռքբերումներ են, այլև Արցախից ծնված երիտասարդների ձայնն ու տաղանդը աշխարհին ներկայացնելու ևս մեկ վստահ քայլ։


--

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։

Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, ԴԻԱԼՈԳ կազմակերպության և անհատ բարերարներ՝ Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։

 
 
 

Comentários


bottom of page