top of page

Հանդիպում սիրված երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի հետ

  • May 8
  • 1 min read

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտները հանդիպում ունեցան սիրված երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի հետ: Հանդիպման ընթացքում պատանիները բացահայտեցին երգչուհու գեղանկարչական գործունեությունը , ինչպես նաև քննարկեցին Արցախին նվիրված երգերի ստեղծման պատմություններն ու դրանց մեջ ներդրված զգացմունքներ:

«Հանդիպումներ հանրային գործիչների հետ» նախագիծը նպաստում է պատանի երաժիշտների ստեղծագործական զարգացմանը և աշխարհայացքի ընդլայնմանը:


«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասին

 «Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նախաձեռնել է դիրիժոր և UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը: Ծրագիրը մեկնարկել է 2023թ․՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, նպատակ ունենալով ապահովել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։

Այն ընդգրկում է 23 պատանի երաժիշտներ, որոնք ստանում են բազմամակարդակ աջակցություն՝ ներառյալ մասնագիտական ուսուցում, միջազգային մաստեր-կլասների մասնակցություն, օտար լեզուների դասընթացներ, մշակութային այցեր, բեմական փորձ և ամսական կրթաթոշակներ։ Ծրագրի առաքելությունն է պահպանել արցախյան մշակութային ինքնությունը և երիտասարդ սերնդի միջոցով ապահովել այդ ժառանգության շարունակականությունը։

Ծրագիրն իրականացվում է «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության աջակցությամբ։



 
 
 

Comments


bottom of page