top of page

Հանդիպում «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատուների հետ

Updated: Jul 3

«Ծնվել եմ Արցախում» ծրագիրը մասնակիցների կրթական և մշակութային զարգացումն ապահովելուց բացի կարևորում է նաև անձնական հանդիպումներն այն մարդկանց հետ, որոնց աջակցության շնորհիվ այս ճանապարհը հնարավոր է դարձել։



Հունիսի 26-ին «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների ներկայացուցիչների և նվիրատուների հետ։ Պատանի երաժիշտների համար սա բացառիկ հնարավորություն էր ներկայացնելու իրենց պատմությունները, կիսվելու երաժշտությամբ և պարզապես հիշելու, որ իրենք մենակ չեն։



Նման հանդիպումները կարևոր են ոչ միայն ոգևորության, այլև վստահության, ջերմության և խրախուսանքի համար։ Այսպիսի աջակցությունը հասնում է մեր երիտասարդ երաժիշտներին ամենաջերմ ձևով՝ հիշեցնելով, որ անգամ տանից հեռու նրանք երբեք միայնակ չեն։

--

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։

Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, ԴԻԱԼՈԳ կազմակերպության և անհատ բարերարներ՝ Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։

 
 
 

Comments


bottom of page