Հայ մեծերի հետ նոր հանդիպում. «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցների այցը Եղիշե Չարենցի տուն-թանգարան
- yana1585
- Jun 2
- 1 min read
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի երիտասարդ երաժիշտների կրթական ուղին շարունակվում է ոչ միայն դասասենյակներում և բեմերում, այլև մշակութային վայրերում։ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շրջանակում մասնակիցները այցելեցին Եղիշե Չարենցի տուն-թանգարան՝ բացահայտելու հայ գրականության մեծերից մեկի կյանքն ու ստեղծագործական ժառանգությունը։

Այս այցը հնարավորություն էր ավելի խորությամբ ճանաչելու Չարենցին ոչ միայն որպես սիրված բանաստեղծ, այլ նաև որպես մտածող, հայրենասեր և ժամանակակիցների ոգեշնչող կերպար։
Մշակութային այցերն օգնում են մեր սաներին կապ պահել իրենց արմատների, պատմության և մշակույթի հետ՝ հիշեցնելով, որ արվեստն ամենուր է՝ և՛ բառերում, և՛ երաժշտության մեջ։
--
«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։
Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, ԴԻԱԼՈԳ կազմակերպության և անհատ բարերարներ՝ Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։
Comments