Համերգներ Ֆրանսիայում
- Feb 26
- 1 min read
Updated: Mar 3

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի ջութակահար Արսեն Համբարձումյանը և կոնտրաբասահար Նվեր Բաղդասարյանը փետրվարի 21-ից փետրվարի 28-ը համերգներով հանդես կգան Ֆրանսիայում՝ Չայկովսկի երիտասարդական խմբի կազմում, դիրիժոր՝ Դ․ Մարուխյան։
Համերգները տեղի կունենան Լիոն, Վալանս, Ռոմանս, Մարսել, Գրենոբլ և Նիս քաղաքներում։
«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասին
«Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նախաձեռնել է դիրիժոր և UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը: Ծրագիրը մեկնարկել է 2023թ․՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, նպատակ ունենալով ապահովել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։
Այն ընդգրկում է 23 պատանի երաժիշտներ, որոնք ստանում են բազմամակարդակ աջակցություն՝ ներառյալ մասնագիտական ուսուցում, միջազգային մաստեր-կլասների մասնակցություն, օտար լեզուների դասընթացներ, մշակութային այցեր, բեմական փորձ և ամսական կրթաթոշակներ։ Ծրագրի առաքելությունն է պահպանել արցախյան մշակութային ինքնությունը և երիտասարդ սերնդի միջոցով ապահովել այդ ժառանգության շարունակականությունը։
Ծրագիրն իրականացվում է «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Իգնայթ» ՍՊԸ , ինչպես նաև անհատ բարերարներ Հայկ Եգանյանի և Կարո Սարգսյանի աջակցությամբ։




Comments