top of page

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի շահառուները՝ Խաչատուրյանի միջազգային մրցույթի համերգներին

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի շահառուները հունիսի 6-ին ներկա են գտնվել Խաչատուրյանի միջազգային մրցույթի բացման պաշտոնական արարողությանը և համերգին, իսկ հունիսի 12-ին՝ եզրափակիչ գալա-համերգին։

Նման այցելությունները ոչ միայն նոր գիտելիքներ ու տպավորություններ են պարգևում, այլև նրանց կապում են սփյուռքի և աշխարհի ամենատաղանդավոր կատարողների հետ։


Այցելությունները համերգներին ծրագրի մասնակիցներին նաև հնարավորություն են տալիս լինել մշակութային կյանքի սրտում, լսել բարձրակարգ կատարումներ և ստանալ նոր ոգեշնչում։

--

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։

Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, ԴԻԱԼՈԳ կազմակերպության և անհատ բարերարներ՝ Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։

 
 
 

Commentaires


bottom of page