«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակից Լևոն Հակոբյանը՝ երաժշտական մրցույթների մրցանակակիր
- Mery Shaghoyan
- May 16
- 1 min read
Updated: May 19

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակից, պատանի թավջութակահար Լևոն Հակոբյանը վերջին շրջանում գրանցել է մի շարք հաջողություններ՝ տարբեր մրցույթներում արժանանալով բարձրագույն գնահատականի։
Լևոնը 1-ին մրցանակի և Գրան Պրիի է արժանացել «Կանչ» կատարողական արվեստի մրցույթ-փառատոնում՝ իր փայլուն մասնակցությամբ։ Նաև արժանացել է «Դափնեկիր» կոչման՝ մասնակցելով Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին նվիրված գրական-երաժշտական մանկապատանեկան մարզային փառատոնին։
Իսկ «Armenian Prof Music Fest» հանրապետական մրցույթ-փառատոնում Լևոնը գրավել է 1-ին տեղը՝ փայլուն ելույթով հանդես գալով։
Շնորհավորում ենք Լևոնին՝ մաղթելով նոր հաղթանակներ
Comments