top of page

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները դասական համերգի հնչողության ներքո

Updated: Jul 3

Հունիս ամիսը մեր ծրագրի երիտասարդ երաժիշտները եզրափակեցին համաշխարհային դասական երաժշտության շնչով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչեցին Էդվարդ Էլգարի Թավջութակի կոնցերտը և Անտոն Բրուքների 4-րդ սիմֆոնիան։

Համերգի մենակատարն էր թավջութակահար Գաբրիել Շվաբեն, որի կատարումները իսկապես ոգեշնչեցին մեր սաներին։

Նման այցելություններ հնարավորություն են տալիս մեր երիտասարդներին վայելելու բարձրարվեստ կատարումներ, սովորելու, բացահայտելու երաժշտության նոր շերտեր և երազել՝ մի օր այս բեմերում հնչելու մասին։

--

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։

Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, ԴԻԱԼՈԳ կազմակերպության և անհատ բարերարներ՝ Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։

 
 
 

Opmerkingen


bottom of page