«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները՝ դաշնակահար Սիմոն Տրպչեսկու վարպետության դասին
- Mery Shaghoyan
- May 19
- 1 min read

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի շրջանակում երիտասարդ երաժիշտները ներկա գտնվեցին աշխարհահռչակ դաշնակահար Սիմոն Տրպչեսկու վարպետության դասին։
Դասը դարձավ բացառիկ հնարավորություն՝ լսելու, սովորելու և ներշնչվելու մի արտիստից, ով ելույթ է ունեցել աշխարհի լավագույն բեմերում։
Տրպչեսկու մասնագիտական փորձը, խորաթափանց մեկնաբանությունները և կատարողական արվեստի հանդեպ նրա մոտեցումը մեծ ազդեցություն թողեցին պատանի երաժիշտների վրա։
Այսպիսի հանդիպումները ոչ միայն հարստացնում են մասնագիտական գիտելիքները, այլ նաև ուժեղացնում են մեր պատանի երաժիշտների հավատը սեփական ուղու նկատմամբ՝ հիշեցնելով, որ մեծ բեմերը սկսվում են նվիրվածությամբ, կրթությամբ և աշխատասիրությամբ:
Hozzászólások