Թավջութակի վարպետության դաս Գաբրիել Շվաբեի հետ
- yana1585
- Jun 27
- 1 min read
Updated: Jul 3
Հունիսի 27-ին «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի թավջութակահարները Չայկովսկու անվան մասնագիտացված երաժշտական դպրոցում մասնակցեցին աշխարհահռչակ թավջութակահար Գաբրիել Շվաբեի վարպետության դասին։

Վարպետության դասին առանձին ելույթ ունեցավ «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի թավջութակահար Լևոն Հակոբյանը։
Սա բացառիկ հնարավորություն էր մեր երիտասարդ տաղանդների համար սովորելու, զարգանալու և ներշնչվելու հանրաճանաչ երաժշտից։

--
«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։
Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, ԴԻԱԼՈԳ կազմակերպության և անհատ բարերարներ՝ Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։
Comments