«Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնի փակման համերգին
- nora0465
- Oct 28
- 1 min read
Updated: Oct 31

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները որպես հանդիսատես ներկա էին «Արմենիա» միջազգային երաժշտական 9-րդ փառատոնի փակման համերգին։
Պատանի երաժիշտները ունկնդրեցին իտալացի ժամանակակից կոմպոզիտոր Անդրեա Բատիստոնիի ֆլեյտայի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտինոն՝ հանրահռչակ ֆլեյտահար Տոմազո Բենչոլինիի կատարմամբ։ Նվագախումբը ղեկավարում էր Մանուել Նավրին։
«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան ՍերգեյՍմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։
Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և հիմնադրամի Գերմանիայի և Նիդերլանդների տեղական կառույցների, Կարո Սարգսյանի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության, «Արտիս Ֆուտուրա» հիմնադրամի, «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Իգնայթ» ՍՊԸ և Հայկ Եգանյանի աջակցությամբ։












Comments